Աշխարհ

09.02.2016 11:30


Սահակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինացիները կարող են նվաճել ՌԴ–ն, եթե ամերիկյան զենք ունենան

Սահակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինացիները կարող են նվաճել ՌԴ–ն, եթե ամերիկյան զենք ունենան

Օդեսսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորները կարող են նվաճել ողջ Ռուսաստանը, եթե նրանց ժամանակակից ամերիկյան զենք տրամադրվի։

«Ուկրաինայի գլխավոր խնդիրը հնացած հակատանկային սպառազինությունն է։ ԱՄՆ–ինն ավելի նոր է, և եթե նրանք տրամադրեն դա, Ուկրաինան կպայթեցնի ռուսական առաջին 50 տանկերը, և ամեն ինչ այլ կլինի»,– ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ ուկրաինական «24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Սահակաշվիլին։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորը լավագույնն է աշխարհում, և եթե նրան համապատասխան գիտելիքներ ու զենք տրվի, նա կարող է գրավել ողջ Ռուսաստանը։ Սահակաշվիլին շեշտել է՝ այդ մասին իրեն պատմել են վրացի հրահանգիչները, որոնց էլ իրենց հերթին սովորեցրել են ամերիկացիները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը