Լրահոս

08.10.2010 09:37


Երևանում նախատեսվում է առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային արդյունաբերական նորարարությունների ցուցահանդես

Երեւանում 2011թ. սկզբին Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի ղեկավարների համաժողով անցկացնելու առաջարկով է հանդես եկել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հայաստանյան ներկայացուցչության Ռուսաստանի սուբյեկտների հետ կապերի բաժնի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը: Նման հայտարարություն Նիկողոսյանն արել է Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին անցկացվող ԱՊՀ ռուսական համայքների ներկայացուցիչների հավաքի ընթացքում: Ըստ Նիկողոսյանի, համաժողովի նպատակն է քննարկել միջտարածաշրջանային գործնական համագործակցության հարցերը: Նրա խոսքով, եկող տարվա սկզբին Երեւանում նախատեսվում է առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային արդյունաբերական նորարարությունների ցուցահանդեսը, որի շրջանակներում էլ կարող է կայանալ համաժողովը: Իր ելույթում Նիկողոսյանը նշել է, թե ողջ թափով ընթանում է Հայաստանի տարածքում «ՈՒԱԶ-Պատրիոտ» մեքենաների հավաքման գործարանի ստեղծման նախագծի մշակումը: Փոխշահավետ հարաբերությունների շարքում Նիկողոսյանը նշել է համագործակցությունը նորարարությունների եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

Բաժնի ղեկավարը քննադատել է Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի միջեւ գործարար կապերի մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսուհետ դրանք այլկերպ կլինեն:

Այս խորագրի վերջին նյութերը