Աշխարհ

11.02.2016 11:30


Էգեյան ծովում հունական ուղղաթիռ է անհետացել (լրացված)

Էգեյան ծովում հունական ուղղաթիռ է անհետացել (լրացված)

Հունաստանի ՌԾՈւ–ին պատկանող ուղղաթիռ է անհետացել Էգեյան ծովում՝ Լերոս կղզուց քիչ հեռու։ Այս մասին, «Pronews.gr»–ի փոխանցմամբ, հայտնել են Հունաստանի ռազմական նավատորմի գլխավոր շտաբից։ Նշվում է, որ ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ է եղել։

Կապն ուղղաթիռի հետ կորել է տեղական ժամանակով 2.45–ին։ Վարժությունների ընթացքում անձնակազմը որևէ խնդրի մասին չի հաղորդել։

Ներկայումս որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում երկրի ՌԾՈւ–ի ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Հաղորդվում է նաև, որ զորավարժությունների ժամանակ ուղղաթիռը պիտի թռչեր ցածր բարձրությամբ։

...

Ավելի ուշ ՏԱՍՍ–ը գրել է, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են Կինարոս կղզու ափին. անձնակազմի երեք անդամն էլ զոհվել է։

Ներկայումս պարզվում են վթարի պատճառները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը