Աշխարհ

15.02.2016 14:55


ՌԴ ԱԳՆ. «Թուրքիան Սիրիա է բաց թողնում ջիհադականների»

ՌԴ ԱԳՆ. «Թուրքիան Սիրիա է բաց թողնում ջիհադականների»

ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Թուրքիան աջակցում է Սիրիա ջիհադականների խմբերի ու զինյալ վարձկանների ներթափանցմանը։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում։

«Ստացված տեղեկատվությամբ՝ թուրքական կողմը շարունակում է աջակցել Սիրիայի տարածք ջիհադականների և զինված վարձկանների թարմ խմբերի ապօրինի ներթափանցմանը, որոնք համալրելու են «Ջեբհաթ ան Նուսրայի», ԻՊ–ի և ահաբեկչական այլ խմբավորումների՝ մարտերից մաշված ջոկատները»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նաև նշել են՝ Սիրիայից Թուրքիա են տեղափոխվում վիրավոր զինյալներ՝ ապաքինվելու, այնուհետև գրոհայինների շարքերը վերակազմավորելու համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Սիրիայում Թուրքիայի իշխանությունների գործողությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը