Աշխարհ

17.02.2016 11:05


Թրամփը մեկնաբանել է Օբամայի կոչը՝ չքվեարկել իր օգտին

Թրամփը մեկնաբանել է Օբամայի կոչը՝ չքվեարկել իր օգտին

ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որով նա կոչ էր արել չքվեարկել Թրամփի օգտին: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

«Նա այն մարդն է, որն այնքան վատ է աշխատել, որ հետ է շպրտել մեզ», - հայտարարել է Թրամփը հեռուստահարցազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալիֆոռնիայում տեղի ունեցած իր ելույթի ժամանակ Օբաման հույս էր հայտնել, որ Թրամփը չի դառնա նախագահ:

«Ես դեռ հավատում եմ, որ պարոն Թրամփը չի դառնա նախագահ: Ես հույս ունեմ, քանի որ հավատում եմ ամերիկյան ժողովրդին: Կարծում եմ, որ նա գիտակցում է, որ նախագահ լինելը շատ լուրջ աշխատանք է», - հայտարարել է Օբաման՝ նկատելով, որ նախագահը պետք է օժտված լինի ամբողջ աշխարհի ղեկավարների հետ աշխատելու ունակություններով այնպես, որպեսզի դա արտացոլի իր կառավարության կարևորությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը