Աշխարհ

17.02.2016 12:35


Կուբան և ԱՄՆ-ն ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին համաձայնագիր են ստորագրել

Կուբան և ԱՄՆ-ն ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին համաձայնագիր են ստորագրել

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Կուբան և ԱՄՆ-ը երկու երկրների միջև ավիահաղորդակցությունը վերականգնելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Ավելի քան 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կոմերցիոն չվերթները կվերսկսվեն։

Աղբյուրը նշում է, որ, ըստ համաձայնագրի, առաջիկա ամիսներին օրական ԱՄՆ-ի և Կուբայի միջև ավելի քան հարյուր չվերթ կիրականանա, սակայն պաշտոնապես ամերիկացիներին դեռ թույլ չի տրվում զբոսաշրջային այցելություններ կատարել կղզի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը