Աշխարհ

17.02.2016 21:00


Անկարայի կենտրոնում 2 մեքենա են պայթեցրել (տեսանյութ, լրացված)

Անկարայի կենտրոնում 2 մեքենա են պայթեցրել (տեսանյութ, լրացված)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Չանքայա կենրոնում՝ ռազմական հանրակացարանի մոտ, մի քանի պայթյուն է որոտացել։ «Al Arabiya News»–ի փոխանցմամբ՝ տեղական ժամանակով 18:30–ին մայրաքաղաքում երկու մեքենա են պայթեցրել։ Աղբյուրը նշում է, որ կատարվածի հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան։

Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանությունը։

Տուժածների և հնարավոր զոհերի թվի մասին հստակ տեղեկավություն դեռևս չկա։

...

Ավելի ուշ տեղական ԶԼՄ–ն, Անկարայի նահանգապետին հղումով, հայտնել է, որ կատարվածի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 10–ը՝ վիրավորվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը