Լրահոս

08.10.2010 15:22


Վթարի է ենթարկվել Կալիֆորնիայում հեռարձակվող «Լույսաշխարհ» հեռուստահաղորդաշարի հեղինակը

Հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի ժամանակով 8:45-ին, 101-րդ մայրուղու վրա վթարի է ենթարկվել Կալիֆորնիայում հեռարձակվող «Լույսաշխարհ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող Ստեփան Քիրեմիջյանը: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Վթարի վերաբերյալ ոստիկանական զեկուցագրում նշված է, որ Ստեփան Քիրեմիդջյանը վտանգելով իր կյանքը,  իր մեքենայով փակել է ղեկավարությունը կորցրած մեկ այլ մեքենայի մուտքը դեպի ազատուղի, որի հետեւանքով տեղի կունենար առավել մեծ աղետ: Իր վրա վերցնելով այդ մեքենայի հարվածը, շեղելով նրան' իր մեքենան ջախջախվել է:Հիշեցնենք, որ «Լույսաշխարհ» հաղորդաշարը այս տարվա սկզբից պարբերաբար հեռուստակամուրջ է իրականացնում Հայաստանի հետ' ՀՌԱԿ կենտրոնական գրասենյակի միջոցով:

Այս խորագրի վերջին նյութերը