Լրահոս

08.10.2010 15:38


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստում է իր առաջարկությունները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի վերաբերյալ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստում է իր առաջարկությունները «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի վերաբերյալ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հայտնել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում ԶԼՄ ոլորտին վերաբերող օրենքներ կամ օրենքներում փոփոխություններ չեն ընդունվել։

-Համաձայն ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010թ. հուլիսի 20-ին և 27-ին հայտարարեց ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթները։ Ընդհանուր առմամբ հայտարարվել է 25 մրցույթ։ Իսկ դրանից հետո ՀՀ նախագահը, հաշվի առնելով ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի շուրջ ընթացող ակտիվ քննարկումները, ինչպես նաև քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպություննների հնչեցրած կարծիքները, առաջարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ՝ հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով,-նշել  է նա։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշել է չմասնակցել այդ աշխատանքային խմբի աշխատանքներին, քանի որ արդեն ունի իր աշխատանքային խումբը։

-Մենք անց ենք կացրել մի շարք քննարկումներ, կատարել ենք նախնական ուսումնասիրություններ և պատրաստում ենք առաջարկություններ, որոնք ներկայացվելու են նաև պետական իրավասու մարմիններին՝ այդ թվում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը