Լրահոս

08.10.2010 16:20


Ջոնի Դեփը 2010թ. աշխարհի շոու բիզնեսի ամենաազդեցիկ ներկայացուցիչն է

Ջոնի Դեփը 2010թ. աշխարհի շոու բիզնեսի ամենաազդեցիկ ներկայացուցիչն է

Ամերիկյան «Entertainment Weekly» (EW)  շաբաթերթը հրապարակել է 2010թ. աշխարհի ամենաազդեցիկ շոու բիզնեսի ներկայացուցիչների 50-հոգանոց ցուցակը։

Այսպիսով, 2010թ. շոու բիզնեսի աշխարհի ամենաազդեցիկ ներկայացուցիչը, ըստ EW-ի, հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփն է։ Երկրորդ տեղում է հայտնի երգչուհի Լեդի Գագան (իսկական անունը՝ Սթեֆանի Ջերմանոտա)։ Լավագույնների եռյակը փակում է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին։

Ամենաազդեցիկ աստղերի ցուցակում են հայտնվել  նաև հեռուստահաղորդավար Սիմոն Քոուելը (4-րդ տեղ), օսկարակիր դերասանուհի Սանդրա Բալոկը (7-րդ տեղ), նրա գործընկերուհի Անջելինա Ջոլին (12-րդ տեղ), դերասան Բրեդ Փիթը (14-րդ տեղ), ինչպես նաև դոկտոր Գրիգորի Հաուսի դերակատար, բրիտանացի դերասան Հյու Լորին (30-րդ տեղ), մոլորակի ամենագեղեցիկ կինը ըստ «People» ամսագրի՝ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը (34-րդ), և շատ ուրիշներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը