Աշխարհ

20.02.2016 13:40


Պեսկովն իրեն անհարմար է զգացել սոցցանցերում տարածված լուսանկարի պատճառով

Պեսկովն իրեն անհարմար է զգացել սոցցանցերում տարածված լուսանկարի պատճառով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է սոցցանցերում տարածված այն լուսանկարը, որում ինքը ավտոլվացման կետում սպասում է իր մեքենային։ Համացանցի օգտատերերից շատերին զարմացրել է այն, որ Պեսկովը ձմեռային ուգեր է կրել։

«Ես մի փոքր շփոթված եմ կատարվածի հետևանքով։ Երբ գիշերն ավտոլվացման կետ ես գնում, որ հերթ կանգնես, իսկ դրանից ահա այսպիսի պատմություն է ստացվում։ Անկեղծ ասած՝ անհարմար եմ զգում»,–խոստովանել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Ձմեռային ուգերով Պեսկովի լուսանկարը «Facebook»–ի իր էջ էր տեղադրել Մոսկվայի բնակչուհիներից մեկը, որը Կրեմլի ներկայացուցչին պատահաբար հանդիպել էր ավտոլվացման կետում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը