Աշխարհ

20.02.2016 20:10


Սիրիական ընդդիմությունը հրադադար կկնքի ՌԴ ավիահարվածների դադարեցման դեպքում

Սիրիական ընդդիմությունը հրադադար կկնքի ՌԴ ավիահարվածների դադարեցման դեպքում

Սիրիական ընդդիմությունը համաձայնել է 2–3 շաբաթով զինադադար կնքել նախագահ Բաշար Ասադի զորքերի հետ, եթե Ռուսաստանը դադարեցնի իր ավիահարվածները։ Այս մասին հայտնում է BBC–ի ռուսական ծառայությունը։

Բացի այդ, ընդդիմությունը պահանջում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների պաշարման դադարեցում, բանտարկյալների ազատ արձակում և բնակչությանը հումանիտար օգնության տրամադրում։ Միայն նշված պայմանների իրագործման դեպքում ապստամբները կդադարեցնեն կրակը։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ կշարունակի ավիահարվածներ հասցնել նրանց դիրքերին, որոնց ահաբեկիչներ է համարում, անգամ կրակի դադարեցման դեպքում։

Նշվում է, որ 2–3 շաբաթով կնքվող զինադադարը կարող է նաև երկարաձգվել։ Այն կվերաբերի Սիրիայի հակամարտության բոլոր կողմերին՝ բացառությամբ «Իսլամական պետության» զինյալների։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը