Աշխարհ

21.02.2016 10:00


Ջեբ Բուշը դուրս եկավ ԱՄՆ նախագահական մրցապայքարից (տեսանյութ)

Ջեբ Բուշը դուրս եկավ ԱՄՆ նախագահական մրցապայքարից (տեսանյութ)

ԱՄՆ–ում առաջիկա տարիներին հաստատ Բուշ ազգանունով նախագահ չի լինի։ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբը՝ Բուշ ավագի որդին և Բուշ կրտսերի եղբայրը, Հարավային Քարոլինայում տեղի ունեցած նախնական ընտրությունների արդյունքում մոտ 8% ձայն ստանալով՝ իր կողմնակիցներին շնորհակալություն է հայտնել ու դուրս եկել ԱՄՆ նախագահական ընտրապայքարից։ Իսկ ահա միլիարդատեր Դոնալդ Թրամփը հանրապետականների փրայմերիզում հաղթում է արդեն երրորդ անգամ։ Դե, իսկ դեմոկրատների առաջատարը Հիլարի Քլինթոնն է։

«Ես դադարեցնում եմ իմ ընտրարշավն ԱՄՆ նախագահի պաշտոնի համար։ Հպարտանում եմ պայքարով, որը մենք տարանք՝ մեր երկիրը միավորելու և պահպանողական արժեքներն առաջ մղելու համար»,–ասել է հանրապետական թեկնածուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը