Լրահոս

12.05.2026 17:11


Ամիրյան փողոցի մայթերի նոր սալիկները քանդում են (տեսանյութ)

Ամիրյան փողոցի մայթերի նոր սալիկները քանդում են (տեսանյութ)
«Իշխանություն» լրատվականն այսօր Ամիրյան փողոցում արձանագրել է, թե ինչպես են շինարարները քանդում և հեռացնում մայթերին ընդամենը օրեր առաջ տեղադրված տուֆե սալիկները։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և եվրոպական այլ երկրների ղեկավարների Հայաստան այցին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Ամիրյան փողոցի մայթերը հապճեպ սալիկապատվեցին տուֆով։ Դեռևս աշխատանքների փուլում մասնագետները բազմիցս զգուշացնում էին, որ տուֆը արդյունավետ չէ և շատ արագ կվնասվի, սակայն քննադատությունները քաղաքային իշխանությունների կողմից անտեսվեցին։

Այս խորագրի վերջին նյութերը