Աշխարհ

24.02.2016 09:55


Թրամփի հեթ տրիկը. միլիարդատերը հաղթանակ է տարել երրորդ անգամ

Թրամփի հեթ տրիկը. միլիարդատերը հաղթանակ է տարել երրորդ անգամ

Ինչպես երևում է, Ամերիկան հոգնել է քաղաքական դինաստիաներից և իրական փոփոխություններ է ուզում։ «Fox News»–ի և CNN–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամը հերթական հաղթանակն է տարել, այս անգամ՝ Նևադա նահանգում կայացած նախնական ընտրություններում։ Այդ մասին են վկայում քվեաթերթիկների նախնական հաշվարկները։ Միլիարդատերը հետևում է թողել իր հանրապետական մրցակիցներ Թեդ Քրուզին և Մարկո Ռուբիոյին։

Դեմոկրատական կուսակցությունից հաղթել է ԱՄՆ նախկին պետաքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ առաջ անցնելով Բերնի Սանդերսից։

Նշենք, որ սա արդեն միլիարդատիրոջ 3–րդ հաղթանակն է։ Մինչ այդ Թրամփը հաղթել էր Նյու Հեմփշիրի և Հարավային Քարոլինայի փրայմերիզներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը