Աշխարհ

24.02.2016 10:45


Սիրիայի ԱԳՆ. «Հրադադարը չպետք է շահավետ դառնա ահաբեկիչների համար»

Սիրիայի ԱԳՆ. «Հրադադարը չպետք է շահավետ դառնա ահաբեկիչների համար»

Սիրիայի ԱԳՆ ներակայացուցիչները հայտարարել են՝ չպետք է թույլ տալ, որպեսզի ԻԼԻՊ–ի և երկրի տարածքում գործող ահաբեկչական մյուս խմբավորումների գրոհայինները հրադադարի ռեժիմը հօգուտ իրենց օգտագործեն։

Արտաքին գերատեսչությունից ընդգծել են՝ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը չափազանց կարևոր է, սակայն սիրիական ԶՈւ–ն իրավունք ունի պատասխանելու հրադադարի ցանկացած խախտման, որի հետևանքով խաղաղ բնակիչներ կամ զինվորներ կզոհվեն։

Հիշեցնենք՝ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում փետրվարի 27–ից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ՌԴ ՌՏՈւ–ն կշարունակի ավիահարվածներ հասցնել ԻԼԻՊ–ի և «Ջեբհաթ ան Նուսրայի» դիրքերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը