Տնտեսական

24.02.2016 14:55


Տնտեսագետ. «Փոխարժեքի տատանումները ՀՀ տնտեսության վրա երկակի ազդեցություն ունեն»

Տնտեսագետ. «Փոխարժեքի տատանումները ՀՀ տնտեսության վրա երկակի ազդեցություն ունեն»

Փոխարժեքի տատանումները Հայաստանի տնտեսության վրա երկակի ազդեցություն ունեն: Դրամի արժեվորումը հանգեցրեց երկրում արտահանման հետ կապված որոշակի խնդիրների, արժեզրկումը բնակչության եկամուտների կորստի կբերի: Այս մասին, «vesti.am»–ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

-Վերջին երկու տարիներին հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20-25 տոկոսով, իսկ, օրինակ, Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի արժույթների նկատմամբ արժեզրկումը կրկնակի է եղել: Ադրբեջանում մանաթի արժեզրկումը հասել է 105 տոկոսի,-ասել է տնտեսագետը:

Խաչատրյանը հայկական արժույթի անկումը համեմատել է եվրոյի հետ՝ նշելով, որ վերջին երկու տարում եվրոն դոլարի նկատմամբ արժեզրկվել է 23 տոկոսով, ինչը գրեթե հավասար է դրամի արժեզրկմանը:

-Այս ցուցանիշները դիտարկելով՝ կարելի է հասկանալ, որ դրամը բավականաչափ ակտիվ է: Կենտրոնական բանկը լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարում. դրամի արժեքը որոշվում է առաջարկի ու պահանջարկի հիմա վրա,-հավելել է նա:

Բանախոսը նաև նկատել է, որ ներմուծման ծավալների կրճատմամբ պայմանավորված՝ դոլարի պահանջարկը նվազել է, առաջարկը՝ մեծացել: Կրճատվել են նաև տրանսվերտները:

Աղբյուրը՝ «vesti.am»։

Այս խորագրի վերջին նյութերը