Աշխարհ

26.02.2016 20:00


Գերմանիայի իշխանությունները մոտ 130 հազ ներգաղթյալ են «կորցրել»

Գերմանիայի իշխանությունները մոտ 130 հազ ներգաղթյալ են «կորցրել»

Գերմանիայի իշխանությունների կողմից հրապարակված վիճակագրական տվյալներից պարզվել է, որ 2015 թվականին երկիր ներգաղթած փախստականներից մոտ 13 տոկոսն այդպես էլ չի հասել իր համար նախատեսված ճամբարներ:

«The Local»-ի փոխանցմամբ` դա նշանակում է, որ երկրի իշխանությունները տեղյակ չեն` որտեղ է գտնվում և ինչով է զբաղվում մոտ 130 հազ ներգաղթյալ:

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունում ենթադրել են, որ այդ մարդկանց մի մասն ուղևորվել է այլ երկրներ, մյուս մասն էլ «ստվերում է», այսինքն` անօրինական հիմունքներով ապրում է նախկինում բնակություն հաստատած իր ծանոթների և բարեկամների մոտ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը