Աշխարհ

26.02.2016 19:40


ՖԻՖԱ–ի թեկնածուներից ոչ ոք չի հաղթել առաջին փուլում

ՖԻՖԱ–ի թեկնածուներից ոչ ոք չի հաղթել առաջին փուլում

Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ–ի նախագահի ընտրությունների առաջին փուլը։ «ren.tv»–ի փոխանցմամբ՝ ՖԻՖԱ–ի թեկնածուներից ոչ ոք չի հաղթել. ընտրությունների առաջին փուլում նրանցից ոչ ոքի չի հաջողվել հավաքել ձայների 2/3-ը։

Առաջին փուլում Ջանի Ինֆանտինոն հավաքել է 88 ձայն, շեյխ Սալման Բին Իբրահիմ ալ Խալիֆան՝ 85, Հորդանանի արքայազն Ալի Բին ալ Հուսեյնը՝ 27, ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, ֆրանսիացի Ժերոմ Շամպանը՝ 7։

Հաղթանակի համար թեկնածուներից որևէ մեկը պետք է հավաքի 104 ձայն։

Երկրորդ եւ դրան հաջորդող փուլերում հաղթելու համար բավական է ստանալ ձայների 50 %-ից ավելին։

«gaeta.ru»–ի տեղեկացմամբ՝ արդեն մեկնարկել է ընտրությունների 2–րդ փուլը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը