Աշխարհ

27.02.2016 10:25


Թուրքիայում դադարեցվել է ընդդիմադիր հեռուստաալիքի հեռարձակումը

Թուրքիայում դադարեցվել է ընդդիմադիր հեռուստաալիքի հեռարձակումը

Թուրքիայում իշխանությունների հրահանգով դադարեցվել է IMC TV ընդդիմադիր հեռուստաալիքի հեռարձակումը: Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ IMC-ն այժմ հնարավոր կլինի դիտել միայն համացանցում:

Արբանյակային և կաբելային հեռուստատեսության օպերատոր «Türksat» ընկերությունը դադարեցրել է IMC-ի հեռարձակումը Անկարայի գլխավոր դատախազության պահանջով անմիջապես այն բանից հետո, երբ փետրվարի 26-ին հեռուստաալիքի եթերում է հայտնվել «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի խմբագրի հետ հարցազրույցը մամուլի ազատության թեմայի շուրջ: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռուստաալիքին կասկածում են ահաբեկչական խմբին աջակցելու մեջ։

Հիշեցնենք՝ նախօրեին, Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ, ազատ էր արձակվել «Cumhuriyet» թերթի երկու լրագրող, որոնք քննադատել էին երկրի իշխանություններին և համապատասխան փաստերով ապացուցել Սիրիայի ահաբեկիչներին զենքի մատակարարումը։

Փաստորեն, «Cumhuriyet»–ի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը շտապել էր՝ ՍԴ որոշումը «պատմական» անվանելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը