Լրահոս

09.10.2010 10:52


Ռուսաստանից կարտաքսվեն թմրամոլ ներգաղթյալները

Ռուսաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է մի օրինագիծ, ըստ որի թույլատրվում  է երկրից արտաքսել թմրանյութ պահող օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց։

Պետդումայի պատգամավորները որոշել են, որ եթե թմրանյութեր օգտագործող կամ պահող որևէ ներգաղթյալ բռնվի, ապա դեպի Ռուսաստան նրա ճանապարհն ընդմիշտ կփակվի։ Բայց ներգաղթած հանցագործը միայն վտարմամբ չի ազատվի՝ նա  տույժերի և վարչական կալանքի կենթարկվի։

Սակայն տուգանքները, մեղմ ասած, ողորմելի գումարներ են, քանի որ թմրամոլը, որը մեկ այլ երկրից եկել է Ռուսաստան և բռնվել հանցանքի վայրում, պետք է  իր չարագործության համար վճարի առավելագույնը 1000 ռուբլի: Իհարկե, 15 օր էլ ճաղերի հետևում է անցկացնելու, բայց թմրադեղերի համար սահմանված այս պատիժը  կարծես ավելի շուտ հանգիստ լինի։

Այդ պատճառով  էլ երկրի պատգամավորները առաջարկում են բարձրացնել տուգանքները։ Ընդհանրապես ներգաղթած թմրամոլների համար նախատեսված պատժի վերաբերյալ օրիանգիծը լայնորեն քննարկվել է Դումայում։ Արժե նշել, որ այն թեժ ու զգացմունքային քննարկումների առարկա է դարձել։

 

Այս խորագրի վերջին նյութերը