Լրահոս

09.10.2010 11:16


Բրիտանացին վիճակախաղով շահել է ռեկորդային գումար՝ 129 818 431 եվրո

Բրիտանացին վիճակախաղով շահել է ռեկորդային գումար՝ 129 818 431 եվրո

Երեկ Արևմտյան Եվրոպայի երկրների «Euromillions» վիճակախաղի ժամանակ Մեծ Բրիտանիայի քաղաքացին ռեկորդային գումար է  շահել։ Ինչպես տեղեկացնում է «BBC News»-ը,  հաղթողը կստանա մոտ 113 մլն ֆունտ։

Ըստ «Camelot» գործակալության՝ դա ոչ միայն «Euromillions»-ի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթն է, այլ նաև մեկ տոմսով ամենամեծ շահումը ամբողջ երկրի պատմության մեջ։ Շահողի անունը, սակայն, դեռևս հայտնի չէ։

«Agence France-Presse»-ը նշում է շահած գումարի ճշգրիտ չափը՝ 129 818 431 եվրո։ Գործակալությունը հիշեցնում է, որ «Euromillions» վիճակահանության նախորդ ռեկորդը գրանցվել է 2009թ., երբ Իսպանիայի քաղաքացին շահել էր ավելի քան 126 մլն եվրո։

«Euromillions» վիճակախաղը խաղարկվում է  Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի, Պորտուգալիայի և Շվեյցարիայի բնակիչների միջև։ «Agence France-Presse»-ը ընդգծում է, որ վիճակահանությանը մասնակցում են տասնյակ միլիոնավոր մարդիկ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը