Լրահոս

29.02.2016 12:00


Արման Թաթոյանի և նրա կնոջ դրամական միջոցները

Արման Թաթոյանի և նրա կնոջ դրամական միջոցները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ նորընտիր ՄԻՊ Արման Թաթոյանի 2014թ-ի գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2014թ-ի սկզբին ունեցել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ LEXUS RX 330 մակնիշի, որը տարեվերջին օտարվել է 5,8 մլն դրամի դիմաց:

2014թ-ի սկզբին նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն 300 հազ. դրամ, 3,500 ԱՄՆ դոլար և 8.500 եվրո, իսկ տարեվերջին նվազել են՝ կազմելով 700 հազ. դրամ, և 4000 եվրո: Նվազման պատճառը կամ ծախսը նշված չէ:

Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 15 մլն 34 հազ. դրամ, ինչը գոյացել է տարվա ընթացքում օտարված գույքի, աշխատանքի վարձատրության և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներից:

Արման Թաթոյանի ծնողները, որոնց հետ համատեղ է ապրում նա, հայտարարագիր չեն ներկայացրել, իսկ կնոջ՝ Գայանե Մակարյանի ֆինանսական միջոցները 2014թ-ի սկզբին կազմել են 3 մլն 800 հազ. դրամ, ինչը տարեվերջին դարձել է 400 հազ. դրամ: Եկամտի աղբյուրների և ծախսի մասին ոչինչ նշված չէ:

Այս խորագրի վերջին նյութերը