Լրահոս

29.02.2016 12:50


Երևանում 6 անգամ կրակել են 25-ամյա երիտասարդի վրա

Երևանում 6 անգամ կրակել են 25-ամյա երիտասարդի վրա

Փետրվարի 29-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, հրազենային վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: «shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է: Վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում:

Երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածին, որտեղից ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 7 պարկուճ: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մանրամասները` «shamshyan.com»-ում:

Այս խորագրի վերջին նյութերը