Աշխարհ

29.02.2016 15:35


ԻՊ–ն կենտրոնանում է Ռաքքայի հյուսիսում՝ նախապատրաստվելով գրոհի

ԻՊ–ն կենտրոնանում է Ռաքքայի հյուսիսում՝ նախապատրաստվելով գրոհի

ԻԼԻՊ–ի ահաբեկիչներն ուժերը կենտրոնացնում են Ռաքքայի հյուսիսում՝ քրդական ինքնապաշտպանական ուժերի դիրքերը գրոհելու նատակով։ Այս մասին հայտնում է «Sputnik»–ը՝ քուրդ աշխարհազորում իր աղբյուրին հղումով։

«ԻՊ-ն ամրանում է Ռաքքայի հյուսիսում գտնվող ճակատային գծում։ Նրանք պատրաստվում են վերստին հարձակվել քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա»,-ասել է աղբյուրը։

Նշվում է նաև, որ ահաբեկիչներին հաջողվել է քրդերի հետ արյունահեղ մարտերից հետո գրավել Ռաքքայի հյուսիսում ընկած Ազ-Զայբաքիա գյուղը՝ Համամ աթ-Թուրքման բնակավայրի մոտակայքում։ Այնուհետև զինյալները մահապատժի են ենթարկել բոլոր նրանց, ովքեր աջակցել են քրդերին։

«ԻՊ զինյալները Համաթ աթ-Թուրքմանում ողջակիզել են երեք բնակչի՝ նրանց մեղադրելով քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ համագործակցելու մեջ»,-ասել է աղբյուրը։

«ria.ru»–ն հիշեցնում է, որ ԻԼԻՊ–ի գրոհայինները շաբաթ օրը գրոհել էին քրդական Թել-Աբյադ քաղաքը և մի շարք այլ բնակավայրեր։ Կիրակի, սակայն, քրդերը հետ են վերադարձրել իրենց բնակավայրը՝ ոչնչացնելով 70 ահաբեկչի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը