Աշխարհ

01.03.2016 11:15


Այսօր որոշվելու են ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուները (տեսանյութ)

Այսօր որոշվելու են ԱՄՆ նախագահի հիմնական թեկնածուները (տեսանյութ)

Մարտի 1-ին ԱՄՆ-ում ընտրությունների առումով շատ կարևոր օր է, քանի որ միանգամից 13 նահանգում անցկացվելու են առաջնային ընտրություններ: «Россия 24»-ի փոխանցմամբ` այսօրվա արդյունքներով որոշվելու է` ով է ստանալու պաշտոնական կուսակցական անվանակարգեր:

Ըստ նոր հարցման տվյալների` հանրապետականների ճամբարում առաջատարն է միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

Դեմոկրատների ճամբարում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զգալիորեն առաջ է անցել Բերնի Սանդերսից, որի կողմնակիցները Վերմոնտ նահանգում նույնիսկ հատուկ ակցիա են կազմակերպել` հրավիրելով բոլոր ցանկացողներին ի պատիվ թեկնածուի՝ անվճար դաջվածք անել՝ նրան բնորոշ գզգզված մազերի և ակնոցների տեսքով:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը