Աշխարհ

02.03.2016 10:55


Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվում է հետևել պետծառայողների վարքագծի չափանիշներին

Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվում է հետևել պետծառայողների վարքագծի չափանիշներին

Ուկրաինայի Օդեսսայի շրջանի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հետևել նախարարների կաբինետի կողմից ընդունված պետծառայողների վարքագծի չափանիշներին:

«Ես միանգամից խախտելու եմ այդ որոշումը: Կարծում եմ, որ դա վատ որոշում է. միանգամից քննադատելու եմ այն», - հայտարարել է Սահակաշվիլին:

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», համաձայն այդ չափանիշների՝ ուկրաինական պետական ծառայողներն իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն հետևյալ սկզբունքներով՝ ծառայություն պետությանը և հասարակությանը, պարկեշտ վարքագիծ, բարություն, անձնվիրություն, քաղաքական չեզոքություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և բարեխղճություն:

Այդ կանոններում օգտագործվող «բարություն» հասկացությունը նախատեսում է պետական գույքի՝ անձնական շահերից ելնելով օգտագործման անթույլատրելիություն, հանրային և մասնավոր շահերի բախումից խուսափում, քաղաքացիական ծառայողի կողմից իր պարտքը կատարելու ընթացքում և դրանից հետո ծառայության ընթացքում ստացած տեղեկությունների հրապարակման և օգտագործման արգելք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը