Լրահոս

08.02.2011 15:41


Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ն մրցավարներ չի ունեցել և չի էլ ունենալու»

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ-ն մրցավարներ չի ունեցել և չի էլ ունենալու»

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել է, որ չի ցանականում ենթատեքստեր տեսնել նրա խոսքի մեջ: Նա նշել է, որ քաղաքական դաշտում կան տարբեր խաղացողներ և յուրաքանչյուր կուսակցություն, յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքնուրույն խաղացող է և ունի իր խաղավարը: Դրանք կուսակցություններն են իրենց նախագահներով: Պետական ապարատում Սահմանադրությունը երկրի նախագահին տվել է լիազորույթուններ, որ կոորդինացնի,  համակարգի խաղի կանոնները, իշխանության տարբեր դեմքերի գործունեությունը:

-Քաղաքական դաշտը մի քիչ այլ է, իշխանական դաշտն այլ է: Այստեղ հանրապետականը դառնում է մի երևույթ, որը տարիներ շարունակ իր կեցվածքով կարողացել է ապացուցել, որ քաղաքական որոշումներ կայացնելիս երբեք սայթաքումներ չի արել: Դրանով, դա ամենամեծ քաղաքական ուժն էր, որի շնորհիվ երկրի նախագահի համար  հնարավորություններ ստեղծվեց, որ այն ծրագրերը, որն ուներ համագործակցելով հանրապետականի հետ վերածեր իրողությունների: Կարծում եմ այն արդյունքները, որ 10 տարիներին ստացել է պետությունը դրա մեջ մեծ դերակատարություն ունի նաև Ռոբերտ Քոչարյանը, բայց միայն այդքանը,- ասել է Գալուստ Սահակյանը:

Նա նշել է, որ Հանարապետականի հետ կապված Ռոբերտ Քոչարյանի մոտեցումները, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:

-Համագործակցության շրջանակներում մենք կարողացել ենք համատեղ, համաձայնեցված աշխատել և քաղաքական հարցերին փորձել ենք համապատասխան լուծումներ տալ: Կոշտ է ասված, որ հանրապետականի ցուցակները փաստորեն "դոբրոներ"-ով են առաջացել,- ընդգծել է նա և հավելել, որ ՀՀԿ-ն մրցավարներ չի ունեցել և չի էլ ունենալու,- Այսօրվա մեր կուսակցության նախագահի հետ մենք բավական համաձայնեցված գորոծողությունների մեջ ենք եղել ամբողջ պատերազմի ընթացքում:

Նա ընդգծել է, որ Սերժ Սարգսյանն այս տարիներին կարողացել է ապացուցել, որ բոլորի նախագահն է, ընդ որում Համայն հայության նախագահն է և դա է պատճառը, որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան Հանրապետական կուսակցության վարկանիշը:

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը