Աշխարհ

07.03.2016 09:30


Նեոնացիստների կուսակցությունը 14 տեղ է ստացել Սլովակիայի խորհրդարանում

Նեոնացիստների կուսակցությունը 14 տեղ է ստացել Սլովակիայի խորհրդարանում

Սլովակիայի նեոնացիստական «Ժողովրդական կուսակցություն. մեր Սլովակիան» առաջին անգամ երկրի պատմության մեջ տեղեր կունենա խորհրդարանում։

Մարտի 5–ին կայացած ընտրություններում աջերն 8 տոկոս են հավաքել՝ երեք անգամ ավելի կանխատեսվածից։ Այդ արդյունքը նեոնացիստներին հնարավորություն կտա զբաղեցնել խորհրդարանի 150 տեղից 14–ը։

Ձախակենտրոն «Ուղղությունը՝ սոցիալ–դեմոկրատիա» կուսակցությունը 28,3% ձայն է ստացել, որի շնորհիվ 49 տեղ կստանա խորհրդարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը