Աշխարհ

07.03.2016 09:55


Իրանական նավթը հասել է Եվրոպա

Իրանական նավթը հասել է Եվրոպա

Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ «Monte Toledo» լցանավը նախօրեին՝ մարտի 6–ին, իսպանական Ալխեսիրաս քաղաքի նավթագործարան է հասցրել իրանական նավթի առաջին՝ 1 մլն բարելի չափով խմբաքանակը։

Հիշեցնենք՝ հակաիրանական պատժամիջոցները չեղարկվել են հունվարի 16–ին։

«Bloomberg»–ի տվյալներով՝ 275-մետրանոց լցանավը նավթը տեղ է հասցրել 17 օրվա ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը