Աշխարհ

07.03.2016 12:40


ԶԼՄ. Սիրիայի սահմանին Թուրքիայի և ԿՀՎ գաղտնի կենտրոն է գործում

ԶԼՄ. Սիրիայի սահմանին Թուրքիայի և ԿՀՎ գաղտնի կենտրոն է գործում

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության համագործակցության շրջանակներում Սիրիայի սահմանին գաղտնի կոորդինացնող կենտրոն է ստեղծվել։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը՝ իր աղբյուրներին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ կենտրոնի հանձնարարականների թվում է Թուրքիայից Սիրիա ներթափանցող գրոհայինների վերահսկողությունը, բացի այդ, ԿՀՎ–ն նաև զննող անօդաչուներ է բարձրացնում Սիրիայի տարածք։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպը զգուշացրել էր ամերիկացիներին Թուրքիա ուղևորվելու վտանգավորության մասին՝ կոչ անելով խուսափել նման այցերից։ Գերատեսչությունն առավել վտանգավոր էր համարել Թուրքիայի հարավարևելյան հատված՝ Սիրիայի սահմանակից տարածքներ այցելելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը