Լրահոս

11.10.2010 10:23


Թուրք փորձագետ. «Մինչև Թուրքիայի ընտրությունները Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց չի լինի»

«Ամենից առաջ մենք խոսել ենք այս արձանագրությունների անարդյունավետության մասին, քանի որ Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակ է, այլ ոչ թե ԱՄՆ-ի։

Եթե դուք ցանկանում եք լուծել ղարաբաղյան հակամարտությունը, պետք է անպայման Ռուսաստանի հետ պայմանավորվեք։ Երբ ստորագրվում էին ցյուրիխյան արձանագրությունները, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հետին պլանում էր։ Սակայն արձանագրությունների ստորագրումը և դրանք կյանքի կոչելը տարբեր բաներ են։ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո Ռուսաստանն աշխուժացրեց իր քաղաքականությունը տարածաշրջանում»,- Trend–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Անկարայում Գազայի ինստիտուտի պրոֆեսոր Յուսուֆ Ղալաչօղլուն՝ ընդգծելով, որ մինչև Թուրքիայի ընտրությունները Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթաց չի լինի։

 

Այս խորագրի վերջին նյութերը