Աշխարհ

08.03.2016 16:45


Իրանը բալիստիկ հրթիռներ է փորձարկել

Իրանը բալիստիկ հրթիռներ է փորձարկել

Իրանի ռազմատիեզերական ուժերը սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ են փորձարկել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ «Mehr»–ին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փորձարկումներն իրականացնում են Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի կազմի ռազմատիեզերական ուժերը՝ «Ուժի և անվտանգության ցուցադրում՝ միասնականության, համակարծության, համաձայնության ու միասնական լեզվի ներքո» կարգախոսով:

Փորձարկումների նպատակն Իրանի ուժի և երկրի տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիքին դիմակայելու պատրաստակամության ցուցադրումն է։

Ավելի վաղ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին հայտնել էր, որ իր երկիրը մտադիր է փետրվար-մարտ ամիսներին ուսումնական զորավարժություններ անցկացնել, որոնց ժամանակ սեփական արտադրության հրթիռներ կփորձարկի։

Դեկտեմբերի վերջին էլ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի ՊՆ–ին կարգադրել էր ընդլայնել հրթիռային ծրագիրը՝ ի պատասխան ԱՄՆ–ի կողմից պատժամիջոցների հավանական ընդլայնման:

Հունվարի կեսերին ԱՄՆ–ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի ու Չինաստանի մի շարք անձանց ու ընկերությունների, ինչպես նաև Միացյալ Արաբական Էմիրությունների այն կազմակերպությունների դեմ, որոնք առնչություն ունեն իրանական բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը