Աշխարհ

09.03.2016 09:55


Արգենտինայի երկնքում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

Արգենտինայի երկնքում ինքնաթիռներ են բախվել. կան զոհեր

Արգենտինական Բուենոս Այրեսի երկնքում երկու թեթև ինքնաթիռի՝ իրար բախվելու հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս մեկը՝ լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել։

Ողբերգությունը տեղի է ունեցել ամառային դպրոցից քիչ հեռո՝ Գեներալ Ռոդրիգես քաղաքի մոտ, որը գտնվում է Բուենոս–Այրեսից 70 կմ հեռավորության վրա։ Ուսումնական ինքնաթիռներից յուրաքանչյուրում եղել է մեկական հրահանգիչ ու աշակերտ։

ТАСС–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռների անկման վայրում հրդեհ է բռնկվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը