Աշխարհ

09.03.2016 10:55


Մահացել է «The Beatles»–ի պրոդյուսերը

Մահացել է «The Beatles»–ի պրոդյուսերը

Բրիտանացի երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր Ջորջ Մարթինը, որն աշխատում էր լիվերփուլյան լեգենդար քառյակի հետ, վախճանվել է կյանքի 91–րդ տարում։

Այս մասին «Թվիթթերի» իր էջում հաղորդել է «The Beatles»–ի նախկին թմբկահար Ռինգո Սթարը։

Մարթինը բրիտանական հանրահայտ խմբի հետ է աշխատել 1960-ականներին, եղել նրա գրեթե բոլոր ալբոմների պրոդյուսերը։ Խմբի լուծարումից հետո էլ Մարթինը պարբերաբար աշխատել է երաժիշտներից յուրաքանչյուրի հետ, որոնք մենակատարի կարիերա էին սկսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը