Աշխարհ

09.03.2016 12:10


AC/DC–ն դադարեցրել է համերգային շրջագայությունը (տեսանյութ)

AC/DC–ն դադարեցրել է համերգային շրջագայությունը (տեսանյութ)

Ավստրալական AC/DC ռոք խումբն իր պաշտոնական կայքում հայտնել է ԱՄՆ-ում ծրագրված համերգային շրջագայությունը դադարեցնելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է «Газета»–ն։ Նշվում է, որ պատճառը մենակատար Բրայան Ջոնսոնի լսողության հնարավոր կորուստն է։

«Բժիշկները խորհուրդ են տվել Բրայան Ջոնսոնին անմիջապես դադարեցնել ելույթները լսողության ամբողջական կորստի սպառնալիքի պատճառով»,- նշվում է հաղորդագրությունում:

Խմբի անդամները խոստացել են իրենց երկրպագուներին, որ հետաձգված համերգները կկայանան ավելի ուշ, հնարավոր է՝ 2016թ. ընթացքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը