Աշխարհ

10.03.2016 10:10


Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել (տեսանյութ)

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել (տեսանյութ)

Հյուսիսային Կորեան փոքր շառավղով 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն՝ հարավկորեական «Yonhap»–ին հղումով։ Հրթիռներն արձակվել են Վոնսան քաղաքի ծայրամասից՝ ԿԺԴՀ արևելյան ափից։

Հարվկորեացի զինվորականների տվյալներով՝ թռչելով մոտ 500 կմ՝ հրթիռներն ընկել են ծովը՝ Վոնսանից հարավ–արևելք։

«Զինվորականներն ուշի ուշով հետևում են իրավիճակին և պատրաստ են գործ ունենալ ԿԺԴՀ–ի ցանկացած սադրանքի հետ»,–նշել են Հարավային Կորեայի շտաբի պետերի կոմիտեից։

«Kyodo»–ի փոխանցմամբ՝ կատարվածի համար Ճապոնիայի կառավարությունն իր բողոքն է հայտնել Հյուսիսային Կորեային Պեկինում իր դեսպանատան ներկայացուցիչների միջոցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը