Քաղաքական

10.03.2016 10:15


ԼՂՀ ՊՆ. «Առաջին դեպքը չէ, երբ հակառակորդն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում»

ԼՂՀ ՊՆ. «Առաջին դեպքը չէ, երբ հակառակորդն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում»

Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 850 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հրաժարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված վստահության ներդրման միջոցառումներից՝ ադրբեջանական կողմը ոչ միայն շարունակում է միտումնավոր սրել իրադրությունն առաջնային գծում, այլև ապատեղեկատվություն է տարածում, թե, իբր, հայկական ուժերը կրակ են բացում խաղաղ բնակիչների ուղղությամբ և նույնիսկ «վտանգ են տեսնում ոչխարների հոտի մեջ»:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հարգանքով է վերաբերվում Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, որը շուրջ 20 տարի ստիպված է իր ուսերի վրա կրել Ալիևների ռեժիմի ծանր բեռը: Իսկ ինչ վերաբերում է ոչխարների հոտին, ապա սա առաջին դեպքը չէ, երբ հակառակորդ երկիրն իր զինվորներին ոչխարների հետ է համեմատում, ինչի վերաբերյալ համացանցում կան համապատասխան ձայնագրություններ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը