Աշխարհ

11.03.2016 11:15


Իրանն ատամներն է ցույց տալիս իր թշնամիներին (տեսանյութ)

Իրանն ատամներն է ցույց տալիս իր թշնամիներին (տեսանյութ)

Իրանը հայտարարել է սեփական արտադրության բալիստիկ հրթիռների փորձարկման հաջող ավարտի մասին։ Այս մասին, «Sepahnews»–ի փոխանցմամբ, հաղորդել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից։

Փորձարկվել են միաժամանակ մի քանի ական և տարբեր հեռավորության կրիչներ։ Ռազմական ղեկավարության խոսքով՝ փորձարկման նպատակներից մեկն էր «իրանական ազգի թշնամիներին ահաբեկելը»։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ Իրանի այդ նորությանն արդեն արձագանքել են Նյու Յորքից։

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը զսպվածության կոչ է արել Իսլամական Հանրապետությանը՝ հիշեցնելով, որ Իրանը պետք է պահպանի միջուկային համաձայնագրի կետերը և զգուշորեն գործի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը