Աշխարհ

11.03.2016 11:35


Թրամփը Պուտինին Օբամայից ավելի ուժեղ առաջնորդ է համարել

Թրամփը Պուտինին Օբամայից ավելի ուժեղ առաջնորդ է համարել

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը պայքարում է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ուժեղ առաջնորդ» է անվանել։

Հանրապետական թեկնածուն նշել է, որ իր այդ արտահայտությունը ոչ լավ և ոչ էլ վատ իմաստ ունի։ Նրա խոսքով՝ դա փաստ է։ Թրամփը հավելել է, որ Պուտինն ավելի ուժեղ ղեկավար է, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Այսկերպ Թրամփը մեկնաբանել է ուժեղ ղեկավարությանն աջակցելու իր նախկին արտահայտությունը։

«Интерфакс»–ի փոխանցմամբ՝ պատասխանելով հարցին՝ դա նշանակո՞ւմ է արդյոք, որ նա աջակցում է ՌԴ և Չինաստանի ավտորիտար ռեժիմներին, միլիարդատերը հստակեցրել է, որ իր կարծիքով «ուժեղ չի նշանակում լավ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման ամերիկյան «Ատլանտիկ» ամսագրի հետ հարցազրույում շոշափել է ռուս–ամերիկյան հարաբերություններին առնչվող որոշ հարցեր։ Խոսելով Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին՝ նա հավաստիացրել է, որ իրենց միջև կայացած բանակցություններն առանձնացել են անկեղծությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը