Աշխարհ

11.03.2016 12:20


Օբաման իրեն է վերագրել Սիրիայի քիմիական զինաթափման Ռուսաստանի գաղափարը

Օբաման իրեն է վերագրել Սիրիայի քիմիական զինաթափման Ռուսաստանի գաղափարը

«The Atlantic» հայտնի գրական ամսագրի թղթակից Ջեֆֆրի Գոլդբերգի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է՝ չնայած պաշտոնական տեղեկություններին այն մասին, որ Սիրիայի քիմիական զինաթափման գաղափարն առաջարկել է Ռուսաստանը, գաղափարի հեղինակը հենց ինքն է՝ Օբաման: Այս մասին տեղեկացնում է «LifeNews»-ը:

Ըստ ԱՄՆ նախագահի՝ նա առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կազմակերպել Սիրիայի քիմիական զինաթափումը` Դամասկոսում հատուկ գործողություններ իրականացնելուց հրաժարվելու դիմաց:

«Սանկտ Պետերբուրգում կայացած G20-ի գագաթաժողովում Օբաման, ըստ նրա հուշերի, կողքի է տարել Պուտինին ու ասել. «Եթե մենք ստիպենք Ասադին ձերբազատվել քիմիական զենքից, դա կվերացնի ռազմական հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը»», - գրել է Գոլդբերգը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2013 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ, որի հեղինակային իրավունքներն Օբաման իրեն է վերագրել, քիմիական զենքը դուրս է բերվել Սիրիայից՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության վերահսկողության տակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը