Աշխարհ

13.03.2016 21:33


Անկարայի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել (տեսանյութ, լրացված)

Անկարայի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել (տեսանյութ, լրացված)

Անկարայի կենտրոնում՝ կանգառներից մեկի մոտ, ականապատ մեքենա է պայթել։ Լրատվամիջոցները նշում են բազմաթիվ զոհերի մասին։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 18.45–ին։ Մեքենան օդ է թռել Գյուվեն պարկի մոտ՝ անմիջապես Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում։ Ամբողջությամբ այրվել են ավտոբուս ու մի քանի մեքենա։

Ներկայումս ահաբեկչության վայրը շրջապատված է ոստիկանության աշխատակիցներով։ Այնտեղ են մեկնում շտապ օգնության մեքենաները, հրշեջները փորձում են մարել կրակը։ Թեև զոհերի թիվը դեռ հստակ չէ, սակայն նշվում է, որ կարող է հասնել մի քանի տասնյակի, քանի որ կիրակի օրն այդ վայրը սովորաբար մարդաշատ է լինում։

Պայթյունն արդեն ահաբեկչություն են որակել։

...

Թուրքիայի իշխանությունները նշել են, որ նախնական տվյալներով՝ առնվազն 28 մարդ է զոհվել, ավելի քան 60–ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ պայթյունը որոտացել է խորհրդարանի և ՊՆ շենքերի մոտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը