Աշխարհ

14.03.2016 09:45


Աֆղանստանում ԻԼԻՊ–ի զինյալները պայթել են իրենց իսկ ականի վրա

Աֆղանստանում ԻԼԻՊ–ի զինյալները պայթել են իրենց իսկ ականի վրա

Աֆղանստանի արևելքում՝ Նանգարխար քաղաքում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի խումբ զինյալներ պայթել են սեփական պայթուցիկի վրա վերջինի տեղափոխման ժամանակ։ Կատարվածի արդյունքում առնվազն 12 ահաբեկիչ է զոհվել, 21–ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Khaama»–ն՝ Աֆղանստանի Պաշտպանության նախարարությանը հղումով։

Նշվում է, որ գրոհայինները պայթուցիկ նյութը Մազդակի շրջանից Աչին էին տեղափոխում, երբ տեղի է ունեցել ականի ինքնաբերական անդրպայթյուն։ Խաղաղ բնակիչների շրջանում հնարավոր տուժածերի մասին տեղեկատվություն դեռևս չկա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը