Լրահոս

17.03.2016 18:35


Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 18-ին

Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 18-ին

Ավետիսյանների սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին:

Մարտի 11-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղի ունեցած իններորդ նիստում հարցաքննվեց դատակոչված վկա, սահմանապահ ջոկատի վարորդ Ռոմիկ Խաչատրյանը, որը գործի վերաբերյալ էական տեղեկություններ չհայտնեց:

Նախորդ դատական նիստին Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդության առնչությամբ, որով պահանջվել էր հարցաքննել նաև Վ. Պերմյակովի զորացրված ծառայակիցներին, դատարանը դիմել էր ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը:

Ռազմաբազայից պատասխան գրությամբ հայտնել էին, որ զորացրված զինծառայողների վերաբերյալ որևէ տեղեկատվության ռազմաբազան չի տիրապետում:

Ապացույցների հետազոտման փուլում ուսումնասիրվեցին գործում առկա փաստաթղթերը: Առաջին երեք հատորները ուսումնասիրելուց հետո Վ. Պերմյակովի ինքնազգացողությունը վատացավ, որից հետո դատարանը ընդմիջում հայտարարեց:

Ավելի ուշ դատարանը հայտնեց, որ դատական նիստը հետաձգվում է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը