Աշխարհ

15.03.2016 10:45


Մահացել է ԻՊ պարագլուխներից մեկը

Մահացել է ԻՊ պարագլուխներից մեկը

Նախորդ շաբաթ ԱՄՆ-ի ավիահարվածների արդյունքում վնասվածքներ ստացած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբու Ումար աշ-Շիշանին, մահացել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի ներկայացուցիչները նախորդ շաբաթ հաղորդել էին, որ սիրիական ալ Շադդադի քաղաքում ԱՄՆ ավիահարվածի արդյունքում զոհվել են աշ–Շիմանիի թիկնապահները, սակայն ինքը զինյալը միայն լուրջ վնասվածքներ էր ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը