Աշխարհ

16.03.2016 09:25


Պակիստանում պետծառայողներին տեղափոխող ավտոբուս է պայթել (տեսանյութ)

Պակիստանում պետծառայողներին տեղափոխող ավտոբուս է պայթել (տեսանյութ)

Այսօր առավոտյան` մարտի 16-ին, Պակիստանի Փեշավար քաղաքում ականապատված ավտոբուսի պայթյունի հետևանքով 15 պետծառայող է զոհվել: Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը` Պակիստանի ոստիկանությանը հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունի ժամանակ ավտոբուսում առնվազն 40-50 մարդ է եղել: Նշվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված էր ավտոբուսի հետին մասում:

«15 մարդ զոհվել է, ևս 25–ը՝ լուրջ վնասվածքներ ստացել», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ ավտոբուսը քաղծառայողներին քաղաքի շրջաններից աշխատանքի էր տանում: Ներկայումս դեպքի վայրում քննություն է տարվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը