Աշխարհ

16.03.2016 09:30


ԱՄՆ–2–րդ «սուպերերեքշաբթիի» արդյունքները (տեսանյութ)

ԱՄՆ–2–րդ «սուպերերեքշաբթիի» արդյունքները (տեսանյութ)

ԱՄՆ–ում ամփոփում են հերթական «սուպերեքեշաբթիի» արդյունքները. նախնական կուսակցական ընտրություններ՝ փրայմերիզներ են տեղի ունեցել 5 նահանգում՝ Իլինոյսում, Ֆլորիդայում, Օհայոյում, Միսսուրիում և Հյուսիսային Քարոլինայում։ Հաղթանակը տոնում են հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, որոնք պարզապես ամրապնդեցին առաջատարների իրենց դիրքերը։

Նախընտրական մրցապայքարից դուրս է մնացել հանրապետական Մարկո Ռուբիոն՝ իր հայրենի Ֆլորիդայում պարտվելով Թրամփին։ Այդ կուսակցությունից «խաղում» մնացին երեքը՝ Թրամփը, նրան հասնել ձգտող Քրուզը և աութսայդեր Քեյսիքը։

«Ուզում եմ շնորհավորել Թրամփին Ֆլորիդայում նրա ցնցող հաղթանակի կապակցությամբ։ Նման որոշում են կայացրել ընտրողները։ Մենք հարգում ենք դա։ Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։ Բայց, ինչպես երևում է, Աստված որոշել է, որ ես չեմ լինելու նախագահ 2016–ին, և, հավանաբար, երբեք։ Ես դադարեցնում եմ նախընտրական արշավը»,–հայտարարել է Ռուբիոն։

Իր հերթին Թրամփը շնորհավորել է իր նախկին մրցակցին կոշտ արշավ անցկացնելու համար՝ հավելելով, որ նրան մեծ ապագա է սպասվում։

Դեմոկրատների ճամբարում առաջատարը նախկին պետաքարտուղար Քլինթոնն է, որը զգալիորեն առաջ է անցել իր մրցակից Բերնի Սանդերսից։ Հիլարին հաղթել է միանգամից 4 նահանգում՝ Իլինոյսում, Ֆլորիդայում, Օհայոյում և Հյուսիսային Քարոլինայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը