Աշխարհ

16.03.2016 11:00


Արգենտինայի ՌԾՈւ–ն չինական նավ է խորտակել

Արգենտինայի ՌԾՈւ–ն չինական նավ է խորտակել

Արգենտինայում ռազմական նավաստիները չինական նավ են խորտակել անօրինական ձկնորսության համար: Ինչպես տեղեկացնում է «CTV News»-ը, Արգենտինայի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ ասված է, որ նավը նկատվել է Պուերտո Մադրին քաղաքի ափերի մոտ: Նրանում գտնվող մարդիկ չեն արձագանքել նախազգուշացնող ազդանշաններին՝ փոխարենը փորձելով խոյահարել ռազմական նավը: Դրանից հետո ձկնորսական նավը խորտակվել է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նավում գտնվող 4 ձկնորս փրկվել է արգենտինական նավի անձնակամի կողմից և ձերբակալվել: Եվս 28 ձկնորս փրկվել է մոտակայքում գտնվող չինական նավի անձնակազմի կողմից:

Չինաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լյու Քանգը մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և խնդրել մանրակրկտորեն պարզել դեպքի մանրամասները` հետագայում նման իրավիճակից խուսափելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը