Լրահոս

16.03.2016 19:05


Եկեղեցում գողություն կատարողը խոստովանել է նաև «Լաչինի միջանցքի» հանցադրվագը

Եկեղեցում գողություն կատարողը խոստովանել է նաև «Լաչինի միջանցքի» հանցադրվագը

Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ծառայողները Գյումրիի Սպանդարյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին:
Նա խոստովանել էր, որ Գյումրու «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու սրահում 1992 թ. ծնված Հերմինե Հ.-ի ձեռքի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 40.000 դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Արմեն Ղ.-ն խոստովանել է, որ 2015թ. դեկտեմբերին Գյումրիի «Լաչինի միջանցք» կոչվող շուկայի տարածքում 1980թ. ծնված Եղիսաբեթ Ն.-ի պայուսակից գողացել է 8.000 դրամ:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը