Լրահոս

16.03.2016 18:20


Փլուզված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է մասնավոր ընկերություն

Փլուզված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է մասնավոր ընկերություն

Մայրաքաղաքի Սարալանջի փողոցում հենապատի փլուզման հետ կապված տեղեկացնում ենք, որ հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:

Փլուզման հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում ստեղծված անանցանելի վիճակի վերացման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները վաղ առավոտից իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը պատվիրատուի առջև արդեն իսկ պահանջ է դրել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետևանքները վերացնելու և նոր հենապատ կառուցելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը